«Ես էլ չեմ երևալու, բացահայտումները չեն հրապարակվելու». Վանեցյան

Ոչ թե ԱԱԾ-ն վերջին շրջանում հանգիստ է, այլ չի հրապարակում իր կողմից իրականացվող բացահայտումները: Այս մասին այսօր լրագրողներին ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Նա հայտարարեց, որ նախին բաց աշխատաոճն այլևս չի լինի: “Ես ի սկզբանե ասել եմ, որ ճիշտ չեմ համարում ԱԱԾ հրապարակային աշխատանքը: Բայց ստեղծված իրավիճակից ելնելով՝ սկզբնական շրջանում հետաքրքրությունը շատ մեծ էր, և հրապարակայնությունը շատ-շատ էր: Կամաց-կամաց, խնդրում եմ սովորեք, որ ես էլ չեմ երևալու, ինտերվյու չեմ տալու: Գործերի մասին ասելու եմ, բայց թույլատրելի սահմանում”,- ասաց Վանեցյանը: Ըստ նրա՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնը չպետք է այդքան հրապարակային լինի:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: