Ես երբեք չեմ ասել, որ Քոչարյանը կամ Սարգսյանն են հոկտեմբերի 27-ի կազմակերպիչները

«Պետական բոլոր պաշտոնյաներին, առանց բացառության, ներել եմ, բայց ներել, չի նշանակում արդարացնել»,- «Ազատության» եթերում ասել է Հանրապետություն կուսակցության նախագահ, Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին՝ հոկտեմբերի 27-ից հետո կա՞ն մարդկ, որոնց ներել է:

Հարցին՝ Ռ. Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին և՞ս ներել է, նշել է.

«Միանշանակ… Ես երբեք չեմ ասել, որ Քոչարյանը կամ Սարգսյանն են հոկտեմբերի 27-ի կազմակերպիչները: Համարում եմ, որ անմեղության կանխավարկածը համար մեկ արժեքն է, որ այսօր գերկարևոր է դառնում մեր երկրի համար»:

Հիշեցնենք՝ այսօր սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: