Ես Եվրոպական Պառլամենտի պատգամավորի կին եմ, զավակն եմ մի մարդու, ով մարտի 1-ի ծեծվածներից էր

Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելի հայ կինը՝ Տաթեւիկ Մանուկյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Հայաստանում ներքաղաքական զարգացումների մասին: Գրառման մեջ մասնավորապես ասվում է. «Ես զավակն եմ մի մարդու, ով 2008 թվականի մարտի 1-ի ծեծվածներից էր… Ես զավակն եմ մի բժշկի, ում «բերանը փակելու» դիմաց առաջարկեցին գլխավոր բժշկի պաշտոն կամ ցմահ անաշխատանք մնալու հեռանկար…Ընտրեց երրորդ տարբերակը՝ լքեց երկիրը… Հիմա ես Եվրոպական Պառլամենտի պատգամավորի կին եմ ու ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՄ իրենց բողոքը խաղաղ բարձրաձայնող ժողովրդի վրա ուժ գործադրելու դեպքում ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՐՁՐ ԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ բարձրացնել այդ փաստը…»:

Понравилась статья? Поделиться с друзьями: