
«Որոշ գործիչներ հայտնում են, որ եթե Աժ արտահերթ ընտրությունները շատ ձգձգվեն, ՀՀԿ-ն կարող է կոնսոլիդացնել իր ուժերը»,- Բրյուսելի օդանավակայանում դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ դիտարկում հնչեցրին լրագրողները:

«Ինքնասպանություն գործած ուժը ո՞նց ա մասնակցելու և կոնսոլիդացվելու: Ես դեռևս հրապարակից հայտարարել եմ ու հույս ունեմ՝ անկոռեկտ չի հնչի վարչապետի կարգավիճակում, որ Սերժ Սարգսյանը քաղաքական դիակ է: Զարմանում եմ էդ խոսակցությունների վրա… Ի՞նչ ասեմ, թող կոնսոլիդացվի»,- արձագանքեց երկրի վարչապետը:
աղբյուր