Եղանակային ի՞նչ փոփոխություններ են սպասվում. Առաջիկա օրերի եղանակային կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Մայիսի 7-ին շրջանների զգալի մասում, 8-9-ը, 11-12-ն առանձին շրջաններում, կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 10-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ 

Քամին՝ հարավային` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: 

Օդի ջերմաստիճանը մայիսի 8-9-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով, 10-ի ցերեկը նույնքան կնվազի։

Երևան քաղաքում՝

Մայիսի 7-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 8-9-ը, 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։

Երևան քաղաքի մայիսի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`            31.10C (1987 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`                3.40C (2002 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`           16.10C

Понравилась статья? Поделиться с друзьями: