Արդեն հայտնի է, որ սեպտեմբերի 15-ից կմեկնարկի նոր ուսումնական տարին։ Երեխաները դպրոցում պետք է դիմակ կրեն։ Սակայն ծնողներից շատերին անհանգստացնում է դպրոցներում դիմակների կրման հարցը։ Դպրոցներում դիմակների կրման վերահսկողությունը դրված է կրթության ոլորտի տեսչական մարմնի վրա։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։ «Տեսչական մարմինը այցելություններ կկատարի դպրոցներ, կհետևի՝որքանով է պահպանվում, ընդ որում՝ մենք նախատեսել ենք, որ առաջին փուլում այս այցելություններն առավելապես պետք է կրեն աջակցող բնույթ։ Այսինքն՝ խնդիրն այստեղ որևէ մեկին տուգանելը կամ պատժելը չէ, եթե, իհարկե, դա պաշտոնատար անձի անգործության խնդիր չէ։ Բոլորս հասկանում ենք, որ գործ ունենք երեխաների հետ և երեխաները գտնվում են տարբեր իրավիճակներում։ Խոսքն առավելապես այն մասին է, որ հենց երեխաներին բացատրենք կանոնների պահմպանման կարևորությունը, ցույց տանք, թե ինչպիսի հետևանքներ կարող են լինել, եթե այդ կանոնները չպահվեն»,- նշեց Անդրեասյանը։
458դիտում
Понравилась статья? Поделиться с друзьями:
Вам также может быть интересно
Հիմնականում մարդիկ ատամի մածուկ գնելուց կարդում են պիտակը վրա գրվածը, սակայն նրանցից շատերը կարդում
«Tete A Tete» հաղորդման հյուրը այս անգամ Ալեն Սիմոնյանն էր։ Զրույցին հետևել է StarNews-ը՝
Երկուշաբթի օրը, վաղ առավոտյան, տանը մոտեցավ փիրուզագույն աղբատար մեքենան և 5 ամյա Դանիելը մեծ
51-ամյա կինը մայրացավ և այն էլ միանգամից լույս աշխարհ բերեց երեք երեխա: Սակայն, ուրախությունը
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի
Վաղը սպասվում է այս տարվա ամենաուժեղ գեոմագնիսական փոթորիկը։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և