«Եթե ժողովուրդը նման պատասխանատվություն դնի ինձ վրա, ես չեմ հրաժարվի ՀՀ վարչապետի պաշտոնից». Նիկոլ Փաշինյանը՝ life.ru-ին (տեսանյութ)

ՀՀ իշխանությունների դեմ բողոքի ցույցերի առաջնորդ, Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չի հրաժարվի ՀՀ վարչապետի պաշտոնից, եթե ժողովուրդը նման պատասխանատվություն դնի իր վրա։ Այդ մասին պատգամավորն ասել է life.ru-ին տված հարցազրույցում։

«Եթե ժողովուրդն ինձ վրա դնի նման պատասխանատվություն՝ ես չեմ հրաժարվի»,- ասել է ընդդիմադիր գործիչը։

Ըստ նրա՝ իշխանությունն «արդեն ժողովրդի ձեռքում է», և «դիմադրելը պարզապես անիմաստ է»։

Հիշեցնենք, որ Հայաստանում տասն օր տևած բողոքի ցույցերից հետո ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարել է վարչապետի պաշտոնից հրաժարական տալու մասին:

BBC-ի հետ զրույցում Սերժ Սարգսյանի խոսնակ Հովհաննես Նիկողոսյանը նշել է, որ Սերժ Սարգսյանը պատասխանատու կերպով է վարվել և կատարել է փողոցային շարժման պահանջները:

«Կարծում եմ՝ նրա հրաժարականը գործող ժողովրդավարության հստակ ապացույց է: Այնպես չէ, որ աշխարհի ցանկացած անկյունում ընթացող ամեն ցույց հանգեցնում է իշխանության հրաժարականին»,- ասել է Հովհաննես Նիկողոսյանը:

աղբյուրը

Понравилась статья? Поделиться с друзьями: