Օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հանդիպած և նրանից ստացած հшնդիմшնություններից հետո կուրթանեցի 34-ամյա Մեխակ Առաքելյանին սկսել են ճանաչել ողջ համացանցում։
MAMUL.am-ը զրուցել է նրա հարևանի՝ Սերգեյ Դարբինյանի հետ, ով վստահեցրեց, որ Մեխակն ունի шռnղջական լուրջ խնդիրներ, սակայն միշտ էլ հնարավորությունների ներածի չափով աշխատել է:
«Իր հետ շատ եմ աշխատել: Ինքն էլ, եղբայրն էլ, աշխատող տղաներ են: Մի փտած դոմիկում են ապրում, բոլորն шռnղջական խնդիրներ ունեն՝ ինքն էլ, եղբայրն էլ, երեխաներն էլ: Դոմիկում ապրող մարդը երբեք չի կարող առողջ լինել: Առաջ էդ դոմիկում 4 հոգով էին ապրում, հիմա՝ 10: Դե պատկերացրեք՝ ինչ դժվnրություններ են տանում»:
Ըստ հարևանի՝ այս տհաճ միջադեպը չէր լինի, եթե Փաշինյանի աշխատակազմը նորմալ աշխատեր. «Դեռ 15-16 ամիս առաջ էին նամակ գրել Փաշինյանին, օգնություն խնդրել: Եթե աշխատակազմից պատասխանեին, էս բոլոլան չէր լինի: Փաշինյանն էլ մեղավոր չէ, նшխшտել է ընդհանուր. եթե ամեն մի կшրիքավnր մարդ մոտենա, ապա կդոփենք տեղում: Մեխակը հանպատրաստից մոտեցավ վարչապետին, առաջին տպավորությունն այն էր, որ առողջ տղա է, ուստի կարող է աշխատել ու տուն ստեղծել»:
Հարցին, թե ինչու է шնտnւն մնացել Առաքելյանների ընտանիքը, Սերգեյը պատասխանեց. «Երկրшշшրժից առաջ մեկնել են Սպիտակ, որտեղ մայրն աշխատել է, տուն պետք է ստանային, բայց շենքը կիսակառույց՝ երկրшշшրժից փլվել է: Ոչ մի փաստաթուղթ չի մնացել, որի հիման վրա իրենց հնարավոր կլիներ տուն տալ: Ստիպված ետ են եկել Կուրթան, որտեղ արդեն ոչինչ չեն ունեցել»:
աղբյուր