Ե՞րբ է Սուրբ Սարգսի տոնը․ Ե՞րբ կարող ենք աղի բլիթ ուտել

Մայր Աթոռ սուրբ Էջմիածինը հիշեցնում է, որ հունվարի 30-ին սկսվում է Առաջավորաց պահքը, որը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու առաջին պահքն է, և հատուկ է միայն Հայ Եկեղեցուն:

Այն շաբաթապահքերից մեկն է, տևում է հինգ օր՝ երկուշաբթիից մինչև ուրբաթ օրը ներառյալ, իսկ շաբաթ օրը՝ փետրվարի 4-ին, տոնվում է Սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավորի տոնը։

Առաջավորաց պահքը պահվում է Մեծ Պահքից երեք շաբաթ առաջ: Այս տարի Մեծ Պահքը սկսվում է փետրվարի 20-ից։

Աղի բլիթն այս տարի կարող եք ուտել փետրվարի 3-ին՝ երեկոյան։

blognews.am

Понравилась статья? Поделиться с друзьями: