«Դուք այսօր Հայաստանում հաստատակամ և հպարտորեն ճիշտ ուղղությամբ եք ընթանում». Ջասթին Թրյուդո. Առավոտ

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից` ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի, այսօր երեկոյան վարչապետի նստավայրում տրվել է պաշտոնական ընթրիք:


Արարողակարգի համաձայն՝ երկու երկրների կառավարությունների ղեկավարները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, անդրադարձել հայ-կանադական հարաբերություններին և դրանց զարգացման հեռանկարներին:

* * *

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի բաժակաճառը Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի պատվին տրված պաշտոնական ընթրիքի ժամանակ

 

Սիրելի բարեկամներ, ընկերներ, այսօր մենք ընդունում ենք շատ պատվավոր մի հյուրի: Վերջին օրերին ես անընդհատ մի ձևակերպում եմ լսում Կանադայի իմ գործընկերոջ հասցեին, որը վստահ չեմ, որ հնարավոր է ճիշտ թարգմանել անգելերեն, բայց մարդիկ, այդ թվում՝ ինձ հարազատ, նրան նայելով ասում են՝ լույսի կտոր է: Եվ իսկապես շատ քիչ է պատահում, երբ մարդուն տեսնում ես էկրանին, լուսանկարի մեջ և իրականում ու չես գտնում ոչ մի տարբերություն էկրանի, լուսանկարի և իրականության միջև: Սա այն բացառիկ դեպքերից է, երբ մարդն իրական է իրականում, իրական է ֆոտոյի եջ և իրական է հեռուստատեսությունում: Կարծում եմ, որ սա արտահայտում է ժամանակակից մարդու ամենակարևոր ձգտումը՝ լինել իրական, լինել շրջապատված իրական մարդկանցով, ունենալ իրական իշխանություն, իրական կառավարություն, որոնք ապրում են իրականության մեջ և հասկանում են իրական խնդիրները և կարող են խոսել ճշմարտության, այսինքնч իրականության մասին: Կարծում եմ, որ պարոն Թրյուդոն մեկն է այն համաշխարհային առաջնորդներից, ում ի հայտ գալը, երևալը քաղաքական բեմահարթակում և բարձունքներում նշանավորեց աշխարհում ծայր առած այն նոր միտումը, երբ մենք արարողակարգ րը, կեղծիքները, սուտը փոխարինում ենք ճշմարտությամբ, իրականությամբ և անկեղծությամբ: Եվ ես կարծում եմ, որ սա իսկապես շատ կարևոր է, ամենակարևոր բանն է, որ մարդիկ ուզում են տեսնել:

Այսօր մենք պարոն վարչապետի հետ քննարկում էինք դա, որ մարդկանց ամենաշատն անհրաժեշտ է ոչ թե սոցիալական ապահովվածությունը, որը պակաս կարևոր չէ, այլ հարգված լինելը սեփական իշխանությունների կողմից, լսված լինելը սեփական իշխանության կողմից: Մենք պետք է ապրենք՝ շրջապատված իրական բովանդակությամբ, որքան էլ դժվար լինի իրականությունը, որքան էլ ոչ այնքան հաճելի լինի իրականությունը: Ես գնահատում եմ այս իրադարձությունը, մեր այս հանդիպումը՝ շատ խորհրդանշական Նոր Հայաստանում և համարում եմ, որ Կանադայի մեծարգո վարչապետը՝ իմ բարեկամ Ջասթին Թրյուդոն, խորհրդանշում է ճշմարտության հաղթանակը: Ես հավատում եմ, որ ճշմարտության հաղթարշավը շարունակվելու է աշխարհում: Ես, ըստ էության, չխոսեցի մեր երկրների հարաբերությունների մասին, խոսեցի մարդկանց, երևույթների մասին և կարծում եմ՝ երկրների հարաբերություններն ավելի շատ պայմանավորվում են մարդկանց հարաբերություններով: Ես այս ամենով ցույց տվեցի, փորձեցի ընդգծել մեր երկրի վերաբերմունքը Կանադայի նկատմամբ, կանադայի ժողովրդի նկատմամբ և փորձեցի նկարագրել այն մթնոլորտը, որում պատկերացնում եմ մեր հարաբերությունների զարգացումը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝aravot.am

Понравилась статья? Поделиться с друзьями: