Դիվերսիա է եղել, մի մարդու նման կանգնել ենք, 5 զոհ ու վիրավորներ ունենք. Հադրութի վարչական շրջանի ղեկավարը մանրամասում է

«Զինուժ մեդիայի» նկարահանող խումբը քիչ առաջ է վերադարձել Հադրութից։ Բացառիկ կադրերը՝ շուտով։

«Զինուժ մեդիայի» նկարահանող խումբը նկարահանումներ է իրականացրել Հադրութում և ներկայացրել բացառիկ կադրեր, այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը, ով ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Զինուժի» տեսանյութը։

Նկարահանող խումբը զրուցել է Հադրութի շրջանի վարչական ղեկավար Կամո Պետրոսյանի հետ, ով հայտնել է, որ տարբեր տրամաչափի զենքերով հարվածներ են հասցրել Հադրութին։

«Բացի այդ, դիվերսիոն խումբ է եկել, մի մարդու նման կանգնել ենք, զոհեր և վիրավորներ ունենք մենք, իրենք էլ»,– ասել է նա՝ հավելելով, որ զոհերից երկուսը քաղաքի բնակիչներից մայր ու որդի են, մյուս 3-ը՝ այլ անձինք:

Մանրամասները` տեսանյութում։

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: