Դիվերսիայի հետևանքով Ադրբեջանը եւս մեկ զոհ է տվել

Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

Ադրբեջանի հետ սահմանին լրացուցիչ ուժերի տեղաշարժեր այս պահին տեսանելի չեն. Տիգրան Աբրահամյան

Հարավային ուղղությամբ, իրականացված ադրբեջանական դիվերսիայի վերլուծությունը ցույց է տվել, որ չեզոք գոտում ծանր վիրավորում էր ստացել ևս մեկ ադրբեջանցի զինծառայող, ով հասցրել էր մի կերպ իրեն շպրտել իրենց խրամատ։

Այս մասին նշում էին նաև միջադեպին ականատես մեր զինծառայողները։

Ալեն  Ղուլյանը սոցցանցերի ադրբեջանական տիրույթում նույն օրը, նույն ուղղությամբ խոցված զինծառայողի թաղման արարողություն, լուսանկարներ է գտել,  որոնք այս պնդման ևս մեկ հաստատումն են։

На изображении может находиться: 2 человека

Ճիշտ է՝ կոչումը և զորատեսակը դեռ պարզ չի, բայց լուսանկարներից նկատելի է, որ հաստատ ժամկետային զինծառայող չի։

Խոցվածն Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Գուրբաթ Գուրբաթ օղլու Գուլիևն է (Qürbət Qürbət oğlu Quliyev):

Понравилась статья? Поделиться с друзьями: