Դիվերսանտներին հատ-հատ բռնելու ու ոչնչացնելու ենք, հարավ կլինի, հյուսիս կլինի, էական չէ. Արծրուն Հովհաննիսյան

Անցնող օրվա ռազմական իրադարձություները ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ամփոփեց Ստեփանակերտում: Ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով դիվերսանտների կողմից իրականացվող ներթափանցման փորձերին և նրանց ոչնչացման գործողություններին, Հովհաննիսյանն ասաց.

«Դիվերսանտներին հատիկ հատիկ բռնելու ու ոչնչացնելու ենք բոլոր տեղերում, հարավ կլինի, հյուսիս կլինի, էական չէ ընդհանրապես: Էդ ձորակները, որ իրենց համար թաքնվելու տեղ են ընտրել ու փորձում են մեզ մոլորեցնել, դրանք իրենց գերեզմանն են դառնալու, ուրիշ ոչ մի բան»:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: