Դժբախտ դեպք է գրանցվել․ 28-ամյա աղջիկը ցած է ընկել պատուհանից

Դժբախտ դեպք է գրանցվել Գյումրիի Անի թաղամասի Տրդատ Ճարտարապետ փողոցի շենքերից մեկում։ Շենքի  երրորդ հարկի պատուհանից 28-ամյա աղջիկ է ընկել։

Վերջինս մարմնական բազմաթիվ վնասվածքներով, ծայրահեղ ծանր, շոկային վիճակում տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։

Բժիշկները  պայքարում են նրա կյանքի համար: Կատարվածը պատահականությո՞ւն է, թե՞ ինքնասպանության փորձ, հանգամանքների ուսումնասիրությամբ կզբաղվեն իրավապահ մարմինները: Ոստիկանության քննչական բաժնի մասնագետները դեպքի վայրում կատարել են անհրաժեշտ գործողություններ:

Հարևանների խոսքով` 28-ամյա աղջիկն ապրում է հոր ու եղբոր ընտանիքի հետ, առողջական խնդիրներ ունի։

Понравилась статья? Поделиться с друзьями: