Դժբախտ դեպք. երիտասարդը գնացել է անտառ ծառ կտրելու, սակայն մահացել է…

Իջևանում դժբախտ դեպք է տեղի ունեցել. 28 ամյա երիտասարդը գնացել է ծառ կտրելու, սակայն մահացել է: Դեպքի վերաբերյալ տեղեկությունը հայտնել է Գանձաքարի գյուղապետ Վարդգես Դովլաթբեկյանը։

«Գնացել էր, որ իրենց տան համար վառելափայտ բերեր ձմեռվա համար։ Կտրված ծառն ընկել է գլխին»,- ասաց գյուղապետը։

Երիտասարդն անտառում մենակ չի եղել։ Ըստ գյուղապետի՝ տղան հարևաններից երկուսին խնդրել է, որ գնան, իրեն օգնեն։ Հենց նրանց աչքի առաջ էլ տեղի է ունեցել դեպքը։ Դովլաթբեկյանը հայտնեց, որ երիտասարդը ամուսնացած չէր։

Իջևանի հիվանդանոցից դեպքի մասին հայտնել են ոստիկանությանը։ Իրավապահները պարզում են դեպքի հանգամանքները։

arajininfo.ru

Понравилась статья? Поделиться с друзьями: