
Lragir.am-ը գրում է.
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չի բացառում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին պայմանագրի որոշ դրույթների վերանայումը:
Հուլիսի 22-ին Փանիկում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ Դավիթ Տոնոյանը նաև նշեց․
«Դրանք քարի վրա գրված փաստաթղթեր չեն, և ժամանակի ընթացքում առաջանում են բավականին խնդիրներ,որոնք պահանջում են պայմանագրային իրավական փոփոխություններ: Իհարկե դա արվելու է», նշեց նախարարը, փաստելով,որ օրերս Փանիկում տեղի ունեցած միջադեպը կարող է խթանել որոշ փոփոխությունների կատարումը: