Դավիթ Տոնոյանը անդրադարձել է շփման գծում տիրող իրավիճակին

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն արձանագրում է, որ  իրավիճակը թե՛ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, թե հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում հանգիստ է:

Նախարարն այս մասին ասաց Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում լրագրողների հետ զրույցում: «Թե Արցախում, թե հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում այս պահին հարաբերական անդորր է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նա:

Դավիթ Տոնոյանը նաև հավաստիացրեց, որ հակառակորդի կողմից ցանկացած ոտնձգություն տեղում չեզոքացվում է:

Понравилась статья? Поделиться с друзьями: