Գորիսում բազմաթիվ գործարարներ ներդրումներ են անում Առուշանյան ընտանիքի հեղինակության շնորհիվ

politik.am-ը գրում է․

Նախորդ հրապարակումներից մեկում մենք գրել էինք, որ մեկ տարի է ինչ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար է ընտրվել երիտասարդ գործարար Առուշ Առուշանյանը, սակայն քաղաքի կյանքը էականորեն փոխվել է ու  բազմաթիվ ծրագրեր են իրականցվել և իրականացվում:

Համայնքի ղեկավար Առուշանյանի ղեկավարման մեկ տարվա ընթացքում Գորիսը փոխել է իր դիմագիծը: Ստեղծվում են հնարավորություններ, որոնք ավելի մեծ տուրիստական հոսք են ապահովելու դեպի Գորիս: Համայնքի ղեկավարի գեղեցիկ նախաձեռնություններից մեկն էլ «Հին զանգեր» հուշարձանի վերակառուցումն էր: Ծրագիրը մեծ թափով կյանքի է կոչվում ու կարճ ժամանակ անց Գորիս կունենա ևս մեկ վայր, որը կգրավի զբոսաշրջիկներին:

Քաղաքում իրականացվող ծրագրերում մեծ է մասնավոր սեկտորի մասնակցությունը և սա նույնպես համայնքի ղեկավարի հեղինակության շնորհիվ է: Առուշ Առուշանյանը և իր ընտանիքը տարիներ շարունակ իրենց գործունեության արդյուքնում այնպիսի վստահություն են ձեռք բերել, որ հիմա ամենատարբեր գործարարներ կանգնում են համայնքի կողքին՝ վստահ լինելով, որ իրենց տված միջոցները չեն փոշիացվելու: Վերջին վառ օրինակը «ԳԱՄՄԱ» գործարանի տնօրեն Տիգրան Կարապետյանի նվիրատվություն էր: Գործարարը իր միջոցներից 10 մլն դրամ է տրամադրել «Հին զանգեր» հուշարձանի վերակառուցման աշխատանքները ավարտին հասցնելու համար:

Ի դեպ պետք է նկատել, որ ընդամենը մի քանի ամսում գորիսեցի բարերարների և ներդրողների ջանքերով հնարավոր դարձավ կյանքի կոչել զանգերը վերակառուցելու նախաձեռնությունը։

 

Понравилась статья? Поделиться с друзьями: