Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի հերթական գովելի քայլը՝ իր համաքաղաքացիների համար

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը Արցախի ֆուտբոլի լիգայի հիմնադիր Սևան Ասլանյանի հետ միասին քննարկել է ֆուտբոլի դաշտի հիմնանորոգման հնարավորությունները
——————————————————————————
Արձակուրդից հետո, այսօր՝ աշխատանքային առաջին օրը, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը Արցախի ֆուտբոլի լիգայի հիմնադիր Սևան Ասլանյանի հետ այցելել է ֆուտբոլի դաշտ, շրջայց կատարել տարածքում և քննարկել համատեղ ուժերով դաշտի նորոգման տարբերակները: Համայնքի ղեկավարն ընդգծել է, որ սպորտի զարգացման և առողջ ապրելակերպի հիմնախնդիրներն ուշադրության կենտրունում են և անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել տարբեր սպորտաձևերի զարգացման ուղղությամբ: Այցի շրջանակներում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ համաներդրումային ծրագրի շրջանակներում մեկնարկել խաղադաշտի վերանորոգման աշխատանքները: Առուշանյանը շրջայց է կատարել նաև շինհրապարակներում, ծանոթացել իրականցվող լայնածավալ շինարարական աշխատանքների ընթացքին:

Գորիսի համայնքապետարան / Goris Municipality

 

Понравилась статья? Поделиться с друзьями: