Գիշերն անհանգիստ ու լարված է եղել հատկապես Ստեփանակաերտում

Գիշերն անհանգիստ ու լարված է եղել հատկապես Ստեփանակաերտում։
Արցախի մայրաքաղաքը պարբերաբար ենթարկվել է հրթիռակոծության։

Հեռահար հրթիռների 8 հարված է հասցվել քաղաքի բազմաբնակարան շենքերի, բնակելի թաղամասերի, հանրային նշանակության օբյեկտների և քաղաքացիական այլ ենթակառուցվածքների ուղղությամբ։

Նախնական տվյալներով տուժածներ չկան։
Մյուս բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստը։

Понравилась статья? Поделиться с друзьями: