Գագիկ Սուրենյանն ասել է, թե ինչպիսի փետրվար է սպասվում

Ըստ ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի ղեկավար Գագիկ Սուրենյանի ֆեյսբուքյան գրառման՝ փետրվարը լինելու է նախորդ տարիների համամեմատ 3-4 աստիճանով ավելի տաք: Մեջբերենք՝

Գագիկ Սուրենյանն ասել է, թե ինչպիսի փետրվար է սպասվում

«Կանխատեսվում է շատ տաք փետրվար։ Օդի ամսական միջին ջերմաստիճանը բոլոր մարզերում կլիմայական նորմայից բարձր կլինի 3-4
աստիճանով, տեղումների քանակը սպասվում է նորմայի սահմաններում»

Սա իհարկե հրաշալի է, որ ոչ այդքան ցուրտ հունվարին հաջորդելու է բավական մեղմ փետրվարը:

Տեղումների քանակն էլ նորմայի սահմաններում է, այսինքն հողի սնուցման հարցում գյուղատնտեսության առումով կարղ ենք չանհանգստանալ: Հուսանք, որ, սուր շնչառական վարակների, մրսածության դեպքերը կպակասեն:

Սակայն, ուզում ենք հատուկ ուշադրություն սևեռել նրա վրա, որ եղանակային նման տատանումներից կարող են սիրտ-անոթային, հիպերտոնիկ, արյան շրջանառության այլ խնդիրներ ակտիվանալ:

Այնպես որ, եթե ունեք քրոնիկ հիվանդություն, ապա շատ ուշադիր եղեք թե սննդակարգին, թե դեղերը ժամանակին ընդունելուն: Իսկ եթե ձեր բախտը բերել է այդ առումով ու քրոնիկ երևույթներ չունեք, բայց կհայտնվեն նոր ախտանշաններ, ապա անմիջապես հետազոտվեք:  Ավելի լավ է հերքել հիվանդության առկայությունը, քան բանի տեղ չդնել ու բարդացնել այն: Ցանկացած դեպքում՝ ուշադիր ու հոգատար եղեք ինքներդ ձեր հանդեպ:

Առողջ եղեք:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: