
Հարավից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հունիսի 1-5-ին օդի ջերմաստիճանը հանրապետությանողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։

Ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի հունիսի 4-5-ին, Արարատյան դաշտում և Երևանում հասնելով +36․․․+37 աստիճանի։
Չնայած սպասվող շոգերին, հունիսի 2-5-ին հանրապետության առանձին շրջաններում երեկոյան ժամերին սպասվում են ամպրոպային բնույթի
կարճատև անձրևներ։
Հունիսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից 1-2 աստիճանով բարձր, իսկ տեղումների քանակը նորմայի
սահմաններում։
Մայիսի 30-ին Սյունիքում և Արցախում, հունիսի 2-4-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 31-ին, հունիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 31-ից հունիսի 3-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։

Երևան քաղաքում՝
Մայիսի 30-ին, 31-ին, հունիսի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
