«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուքի»-ի իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, թե առաջիկայում ինչ եղանակ է սպասվում Երևանում և մարզերում։
«Դեկտեմբերի 23-ին և 24-ին՝ կեսօրից հետո՝ դեպի երեկո, Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Վայոց ձորում, Սյունիքի նախալեռներում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ քամու ուժգնացում՝ 20-25մ/վրկ, բուք, ճանապարհներին՝ մերկասառույց։
Երևանում սպասվող տեղումները բարձրադիր գոտում կլինեն թաց ձյան, ցածրադիր գոտում՝ ձնախառն անձրևի տեսքով»,- գրել է նա։
