Այսօր Կամերային երաժշտության տանը վերջին հրաժեշտը տվեցին «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ և Ղարաբաղյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանին:
Ներկա էին նրա արվեստի երկրպագուները, սաները, մշակույթի և հասարակական գործիչներ:
Գագիկ Գինոսյանին վերջին հրաժեշտը տվեցին զուռա-դհոլի նվագակցության տակ, «Յարխուշտա» պարելով և ծափահարություններով: