Բոլորը ենթարկվում են փողոցին. Նազիկ Ամիրյանը խոսել է Մանվել Գրիգորյանի կալանավորման մասին

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի պնդմամբ դատարանն իր ամուսնուն կրկին կալանավորելու որոշում է կայացրել «փողոցի թելադրանքով»։ NEWS.am–ի հետ զրույցում, մեկնաբանելով դատարանի որոշումը, Նազիկ Ամիրյանն ասաց.

«Էս երկրում արդար դատավոր չկա, էս երկրում արդարադատություն չկա և բոլորը ենթարկվում են փողոցին, ուրիշ բան չեմ կարող ասել»։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության բողոքն ու որոշում կայացրել կրկին կալանավորել Մանվել Գրիգորյանին։ Դատարանը միևնույն ժամանակ մերժել է պաշտպանական կողմի ներկայացրած՝ Գրիգորյանի նկատմամբ գրավը թույլատրելի ճանաչելու դատարանի որոշումը։

Մանրամասները` այստեղ:


Понравилась статья? Поделиться с друзьями: