Բերձորի ուղղությամբ թշնամին, կրելով մարդուժի մեծ կորուստներ, խուճապահար փախել է զբաղեցրած դիրքերից․ Արցախի տեղեկատվական շտաբ

Արցախի Տեղեկատվական շտաբի  ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք,  որ
Այսօր թշնամին առավել ակտիվ է եղել Բերձորի ուղղությամբ առաջնագծի ձախ թևում։
🔥 Ծավալված մարտական գործողությունների ընթացքում թշնամին, կրելով մարդուժի մեծ կորուստներ, խուճապահար փախել է զբաղեցրած դիրքերից։
🔥 Առանձին հատվածներում շարունակվել է հակառակորդի դիվերսիոն խմբերի հայտնաբերման ու ոչնչացման մարտական գործողությունները։
🔥 Հրետանային կրակով Ծաղկաբերդի մոտակայքում ոչնչացվել է հակառակորդի մեկ զինտեխնիկա։
[Արցախի ազատամարտիկների միության Քաշաթաղի տարածքային միավորում]

Понравилась статья? Поделиться с друзьями: