Բաքվում ՔՈՉԱՐԻ Մխիթարյանի պատվին․կեցցե՛ք

«Արսենալ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը պաշտոնապես հայտնել էր, որ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու, որտեղ մայիսի 29-ին տեղի կունենա Եվրոպայի լիգայի «Արսենալ»-«Չելսի» եզրափակիչ հանդիպումը։

Փաստորեն Մխիթարյանը պետք է բաց թողներ կարևորագույն խաղերից մեկը։

Այսօր Երևանի ժամանակով 23:00-ին Բաքվի «Օլիմպիական» ստադիոնում կկայանա Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը՝ լոնդոնյան «Արսենալի» և «Չելսիի» միջև:

Խաղից առաջ կայացած մարզման ժամանակ «Արսենալի» ֆուտբոլիստները Բաքվի «Օլիմպիական» ստադիոնում քոչարի են պարել՝ դրանով իրենց զորակցությունը հայտնելով թիմակից Հենրիխ Մխիթարյանին, որը Ադրբեջան չի ժամանել:

Քոչարիի լուսանկարն իր ինստագրամում տեղադրել է «Արսենալի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը՝ հետևյալ հեշթեգներով.

Kochari in #Baku for #Mkhitaryan
#UELfinal Henrikh Mkhitaryan #Arsenal #UEL #Final #arsenal #heno#mkhitaryan

Понравилась статья? Поделиться с друзьями: