
«Հրապարակի» խմբագրությանը
Շնորհակալություն ենք հայտնում մեր նամակի լեզվավիճակի առիթով ձեր կայքում տեղադրված արդարացի քննադատության համար։ Հայցում ենք ընթերցողների ներողամտությունը։ Եթե նպատահահարմար եք համարում, խնդրում ենք ձեր կայքում ևս զետեղել մեր նամակի սրբագրված տարբերակը։
Հարգանոք՝ Արթուր Հայրապետյան Բաց նամակ` մշակութային անհանգիստ գործիչների կողմից՝ ՀՀ կառավարությանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հեռուստատեսության դերը՝ որպես հասարակության համար ազդեցիկ գործոն, չափազանց կարևոր է: Քարոզչությունն է, որ ի վերջո ծնում է գաղափարախոսություն, իսկ աղավաղված քարոզը փչացնում է հասարակության հավաքական միտքը:
Հեռուստատեսությունն է հենց այն ոլորտը, այն համակարգը, որի վրա պետք է մեծագույն ուշադրություն սևեռել և հետևողական վերաբերմունք դրսևորել` դրանով իսկ պահպանելով և պաշտպանելով հանրությանը հնարավոր վատ հետևաքներից: Ոչ ոքի համար գաղտնիք չէ` տարիներ ի վեր Հայաստանի հանրային հեռուստատեսությունը կիրառվել է որպես գործիք, կարևոր քարոզչամեքենա արդեն նախկին կառավարության ձեռքում, որի միջոցով են փորձել կասեցնել իրենց ոչ ձեռնտու բոլոր ալիքներն ու շարժերը, լռեցնել ազատ ձայնը, իրենց ցանկությունների համեմատ «փաթեթավորել» իրադարձությունների լուսաբանումը: Տարիներ ի վեր Հայաստանի հանրային հեռուստատեսությունը եղել է պետության շահերն անտեսող, պետության շահերի վրա իրենց ոտքերը սրբող մի քանի սուբյեկտի «ժառանգական դուքանը», որից, բնականորեն, օգտվել են ոչ միայն պատվիրատուները, այլ նաև նույն փաթեթավորողները:
«Մենք ամեն ինչ գիտենք» ֆրազը դաջած ճակատներին, «պահանջարկն է ծնում առաջարկ» այլևս իր իմաստը կորցրած միֆով կերակրելով շատերին ու գրեթե բոլորիս (այլ հարց է` կերել ենք, թե ոչ)` կեղծ հուզական երանգներով բռնության են ենթարկել հանրության գիտակցությունն ու ենթագիտակցությունը: Առաջին անգամ չէ, որ բարձրաձայնում ենք այս հարցի մասին, պարզապես ժամանակներն են փոխվել: Այսօր ձայնը լսելի է: Եվ քանի դեռ լսելի է, հարկ ենք համարում ևս մեկ անգամ հիշեցնել, որ Հայաստանի հանրային հեռուստատեսությունը ստեղծվել է և գոյություն ունի հանրության համար և պետք է ծառայի այդ հանրությանը: Այս ոլորտը պետք է ղեկավարեն միայն ու միայն բանիմաց, չվաճառվող, պետության հետ խաղեր չտվող, չքծնող, ազնիվ մասնագետներ։ Ոլորտում պետք է լինեն իրադարձություններն անաչառորեն լուսաբանողներ բոլոր ժամանակներում, ամեն մի պարագայում: Այս ոլորտը պետք է վերանայել և անհապա՛ղ:
Ի դեպ, խնդիրն առկա է ոչ միայն Հանրային հեռուստատեսության համակարգում, այլև ողջ հեռուստատեսային շուկայում:
Հարգանքներով` 1. Արթուր Հայրապետյան – գրող, սցենարիստ, լրագրող
-
- Դավիթ Հարությունյան – ռեժիսոր, ԵՊՀԹ-ի գեղ. Ղեկավար
- Կարինե Ջանջուղազյան- դերասանուհի
- Անուշիկ Առաքելյան – դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի
- Ռոզի Ավետիսովա – դերասանուհի
- Հովակ Գալոյան – դերասան
- Նարինե Դիլբարյան – լեզվաբան, ԵՊՀ պատմության ամբիոնի դոցենտ
- Արծվի Բախչինյան – գրող, թարգմանիչ, արվեստաբան
- Արմինե Բոյաջյան – արձակագիր, կինոդրամատուրգ
- Տիգրան Գրիգորյան – գրող, արվեստաբան
- Լիլիթ Հովսեփյան – գրող, լրագրող, «Նորք» գրական-հասարակական հանդեսի տնօրեն և գլխ. խմբագիր
- Արսինե Նավասարդյան – դերասանուհի
- Վարուժան Մանուկյան – դերասան
- Կարինե Եսայան – դերասանուհի, հաղորդավարուհի
- Աննա Գզրարյան – հնչունային ռեժիսոր, կոմպոզիտոր
- Կարեն Մկրտչյան – դերասան, ռեժիսոր
- Ադրինե Թորոսյան – լրագրող
- Ռուզան Վիթ – դերասանուհի
- Լիլիթ Հեյբաթյան- գրող, բանաստեղծուհի
- Սոնա Քոլոզյան- դերասանուհի
- Անուշ Բաղդասարյան – դերասանուհի
- Աննա Ավետիսյան – դերասանուհի, մանկավարժ
- Մարինա Գևորգյան – բանաստեղծուհի, մանկավարժ
- Գոռ Հարությունյան – բանաստեղծ
- Տարոն Ավետիսյան – երաժիշտ, գործիքավորող
- Արմանդո Ղուկասյան – պրոդյուսեր, մշակութագետ
- Տաթև Հովակիմյան – դերասանուհի
- Հուսիկ Արա – բանաստեղծ
- Արփի Մախսուդյան – լրագրող
- Նարինե Կռոյան – գրող, արձակագիր
- Դավիթ Մշեցի — գրող, բանաստեղծ
- Խաչիկ Մանուկյան — գրող, բանաստեղծ
- Լիլիթ Հարությունյան — գրականագետ
- Անի Խաչիկյան — դերասանուհի
- Ֆելիքս Հայրապետյան — գիտ. Թեկնածու
- Նաիրա Մովսիսյան — դերասանուհի
- Յուրիկ Բաղդասարյան — մանկավարժ
- Լուսինե Խաչատրյան — լրագրող
- Կարեն Հովհաննիսյան — թուրք-քրդական հակամարտության հարցերով փորձագետ, անկախ հետազոտող
- Սրբուհի Ստամբոլցյան — երգչուհի, երգահան
- Սպարտակ Լալայան — արվեստաբան
- Խորեն Գասպարյան — գրող, թարգմանիչ, լրագրող
- Անդրանիկ Ներսիսյան — Կոմպոզիտորների միության անդամ, կոմպոզիտոր
- Ռուզան Հովսեփյան- բանաստեղծ, թարգմանիչ
- Նարինե Ավետիսյան – լրագրող, «Լոռի» հ/ը գլխավոր խմբագիր
- Հայկուհի Հակոբյան — կոմպոզիտոր, տեսաբան
- Վահէ Լոռենց — պատմաբան, գրող-հրապարակախոս
- Դավիթ Գյուլզադյան-լեզվաբան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ
- Մարգարետ Ասլանյան — բանաստեղծ, թարգմանիչ