
Հայ հեծանվորդ Էդգար Սաֆարյանը տարեկանների առաջնությունում 40 կմ խմբակային վազք մրցաձևում դարձել է Եվրոպայի չեմպիոն:
Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիայի նախագահ Արման Սահակյանը այս առիթով իր ֆեյսբուքի էջում գրել է.
«Թիմային ճիշտ աշխատանքը և ներդրված բոլոր ջանքերը տվեցին ցանկալի արդյունք:Որպես Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիայի նախագահ՝ այս հաղթանակի առթիվ ուզում եմ շնորհավորել Էդգարին, հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանին և առհասարակ բոլորիս, քանի որ սա Հայաստանի հաղթանակն է: Էդգար ջան, միշտ առաջ»: