Բացառիկ․ Համացանցում է հայտնվել Գորիսի քաղաքապետի մասնակցությամբ ծեծկռտուքի տեսանյութը

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է օգոստոսի 28-ին՝ Գորիս քաղաքում, տեղի ունեցել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի մասնակցությամբ վիճաբանություն-ծեծկռտուքը:

Միջադեպը արձանագրվել է վիճաբանության վայրում տեղադրված տեսախցիկով:
Ինչպես ավելի վաղը հայտնել էր SHAMSHYAN.com-ը,

ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով, որոնք փոխանցվել էին ոստիկանության Սյունիքի մարզային վարչություն, իսկ այնտեղից էլ՝ ոստիկանոթյան Գորիսի բաժին,

նոր մանրամասներ էին պարզվել՝ օգոստոսի 28-ին, Գորիս քաղաքում Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով:

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գորիսի ոստիկանները պարզել էին, որ միջադեպը տեղի է ունեցել գիշերը ժամը 01:00-ի սահմաններում՝

Անկախության փողոցում գործող «Կառլսոն» խանութի հարևանությամբ, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, որը վերածվել է ծեծկռտուքի:

Պարզվել էր, որ Արթուր Գյուրջյանի հետ վիճաբանել են Գորիս քաղաքի բնակիչներ Ա. Առուշանյանը, վերջինիս բարեկամը՝ 36-ամյա Էրիկ Աղաջանյանը և 30-ամյա Հարութ Լալազարյանը:

Գորիսի քաղաքապետի մեկնաբանությունը՝ միջադեպի վերաբերյալ, դիտեք ստորև․

 

Понравилась статья? Поделиться с друзьями: