
Երեկ հրավիրած ասուլիսում ՀՀԿ համամասնական ցուցակով առաջադրված Դավիթ Շահնազարյանը, խոսելով «Իմ քայլը» դաշինքի թեկնածու,
«Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի մասին, հայտարարություն արեց, ինչը բուռն քննադատությունների և քննարկումների տեղիք տվեց: Կարծիքներ հնչեցին նաև, թե Դավիթ Շահնազարյանը պետական-ռազմական գաղտնիք է հրապարակել:
Բանն այն է, որ ՀՀԿ-ական թեկնածուն նման խոսք հնչեցրեց. «Հարց տվեք Սասուն Միքայելյանին՝ թե 1994-ի հունվարի առաջին կեսին Օմարիբարձունքները ինչպե՞ս զիջեցին հակառակորդին, ով էր այդ հրամանատարներից մեկը, և ում էր ուզում Վազգեն Սարգսյանը պատերազմիժամանակով նախատեսված ամենախիստ պատժի ենթարկել՝ գնդակահարել, ու ովքե՞ր նրան համոզեցին, որ դա չանի: Թող այդ մանրամասներըինքը մի հատ պատմի, կարող է ասում է՝ ես տեղեկություններ չունեմ: Այստեղ երկրորդ հարցն էլ կա՝ ի՞նչ ստորաբաժանումներ էին, որոնք հետվերադարձրեցին այդ դիրքերը»:

Ի պատասխան` Սասուն Միքայելյանը պարզաբանում պահանջեց Դավիթ Շահնազարյանից` հայտարարելով. «Նախ Օմարը հանձնվել է 93թվականի դեկտեմբերին, որտեղ հրամանատար է եղել Հրազդանից Ռաֆոն: Այդ ժամանակ սպարապետը հրաման է տվել, որպեսզի ջակոտվ գնաՕմար, մինչև բանակն օգնության հասնի: Ես դեկտեմբերի 31-ին հավաքել եմ ջոկատը և շարժվել դեպի Օմար: Օմարն արդեն հանձնված է եղել:
Երկրորդ, երրորդ գծերում պաշտպանություն ենք ձևավորել: Դավիթ Շահնազարյանը պետք է պարզաբանում տա. սա արդեն լուրջ խնդիր է: Նախկինում լինելով Ազգային անվտանգության ծառայության պետը` իրավունք չունի նման անհիմն հայտարարություն անել: Ուզում եմ միփակագիծ էլ բացել` մարտի 1-ի դեպքերի հետ կապված. փետրվարի 18-ին կամ 19-ին Դավիթ Շահնազարյանը բոլորին դուրս է հանել, ասել`
առանձին զրույց կա: Ինձ էլ ասաց` պետականորեն հրաման կա` քեզ խփելու, Օպերա մի’ արի: Ես էլ ասել եմ` դա նշանակություն չունի, որտեղ իմժողովուրդն է, ես այնտեղ կլինեմ»:
Եվ ահա, այս ստեղծված իրավիճակից հետո ArmLur.am-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: Վազգեն Սարգսյանի ավագ օգնական,վարչական ապարատի ղեկավար, ՊՆ վերաստուգիչ հանձնաժողովի նախագահ Գառնիկ Գևորգյանը` «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ՀՀ Ազգայինժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Սամվել Գևորգյանի եղբայրը,ArmLur.am-ի հետ զրույցում ներկայացրեց դեպքերն այնպես, ինչպես եղել է` բացահայտելով իրականությունը:
Մեր զրուցակիցը նախ զարմանք հայտնեց, թե ինչու է Դավիթ Շահնազարյանը, քաջ տեղյակ լինելով ողջ ճշմարտությունը, իրականությունըխեղաթյուրել և նման աղմուկ բարձրացրել:
«Դավիթը Սասունին ինչո՞ւ է էդ հարցը տալիս: Սասունն ի՞նչ կապ ունի, Սասունն ընդհանրապես տեղյակ չի: Ես Վազգենի հետ եմ եղել, որՍասունին ասվել է ջոկատի հարցով: Դա պետական բան էր, Վանաձորի կոնտրն էր էնտեղ: Դա պաշտպանության նախարարին թող հարցներ: Ո՞վէր էն ժամանակվա պաշտպանության նախարարը: Սերժ Սարգսյանն էր պաշտպանության նախարարը: Էդ որ գնդակահարություն էր խոսում.
Վազգենն ասում էր, որ Սերժ Սարգսյանը տեղում չէ, պաշտպանության նախարարը տեղում չէ: Էնպես որ, Դավիթ Շահնազարյանը թող գնա ՍերժՍարգսյանին հարց տա, Սասունին ինչո՞ւ է էդ հարցը տալիս: Ես Դավիթ Շահնազարյանին էլ եմ լավ ճանաչում:
Ես էլ հիշեցնում եմ ԴավիթՇահնազարյանին` Վազգենն ասում էր Սերժ Սարգսյանին պետք է գնդակահարել, նախարարը տեղում չէ… Բանակն էր էնտեղ պահում, ջոկատներըչէին պահում, Վանաձորի գունդն էր պաշտպանում: Դավիթն անվտանգության պետ է եղել, ինքը շատ լավ գիտի էդ տեխնոլոգիաները: Ես չեմ
հասկանում` ինչու է նման բան ասել` իմանալով իրականությունը: Ես` որպես շատ լավ տեղյակ մարդ, ասում եմ` Սասունը ջոկատով գնաց, հազիվկանգնեցրեց էդ հարձակումը, որը ձնագնդիկի նման գլորվում էր:
Դրանից հետո կանգնեցրել ենք, գնացել ենք, ազատել ենք, հաղթել ենք: Դավիթն էլպիտի նման բան չաներ էլի… չէղած տեղից Սասունին մեղադրեր…»: