Բազմաթիվ հայորդիների արյան գնով ազատագրված Արցախ աշխարհին Մանվելի նման հերոսներ պետք չեն

Ֆեյսբուքյան օգտատեր Սաշ Կատվալյանը գրառում է կատարել այն մասին, որ վաղը ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության դիմաց պահանջելու են Արցախի իշխանություններից Մանվել Գրիգորյանին զրկել «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից:

«Վաղը՝ ժամը 15:00-ին, հավաքվել Երեւանի Նաիրի Զարյան փող., 17/2 շենքում գտնվող Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության դիմաց եւ պահանջել Արցախի իշխանություններից՝ Մանվել Գրիգորյանին զրկել «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից: Կոչ ենք անում ակտիվ լինեն հատկապես Արցախյան պատերազմին մասնակցածներն ու զոհված ազատամարտիկների ընտանիքի անդամները: Բազմաթիվ հայորդիների արյան գնով ազատագրված Արցախ աշխարհին Մանվելի նման հերոսներ պետք չեն»,- գրել է Կատվալյանը ֆեյսբուքյան իր էջում:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: