Արցախի նախագահի հրամանագրով՝ ավագ լեյտենանտ Արթուր Աբրահամյանը, լեյտենանտ Սասուն Հակոբյանը և շարքային Միքայել Մանուկյանը պարգևատրվել են «Արիության համար» մեդալով

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով գնդապետ Կարեն Աղասիի Ջալավյանը պարգևատրվել է «Ոսկե արծիվ» շքանշանով և արժանացել Արցախի հերոսի կոչման, իսկ ավագ լեյտենանտ Արթուր Վագիֆի Աբրահամյանը, լեյտենանտ Սասուն Սամվելի Հակոբյանը և շարքային Միքայել Յուրիկի Մանուկյանը պարգևատրվել են «Արիության համար» մեդալով: Այս մասին հայտարարություն է տարածե ՊԲ-ն:

Հիշեցնենք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում ավելի վաղ հայտնել էր, որ Պաշտպանության բանակի մարտական կառավարման կենտրոնում քիչ առաջ «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն է արժանացրել մեր լեգենդար հրամանատարներից Կարեն Ջալավյանին:

Հարգելի՛ հայրենակիցներ

Պաշտպանության բանակի մարտական կառավարման կենտրոնում քիչ առաջ «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն եմ արժանացրել մեր լեգենդար հրամանատարներից Կարեն Ջալավյանին: Դա արել եմ հատուկ արարողակարգով ռադիոկապով ուղերձ հղելով ճակատի տարբեր հատվածներում գտնվող մեր զինվորականներին: Այդ որոշումը կայացրել եմ՝ հաշվի առնելով անձամբ նրա և իր գլխավորած ստորաբաժանումների ցուցաբերած սխրանքները և Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած կարևոր ավանդը:

Կեցցե՛ հայոց բանակը:

Կեցցե՛ մեր ժողովուրդը, որ հերոս զավակներ է ծնում»,- գրել է նա:

«Այսօր մենք ականատեսն ենք եղել լեգենդար Եղնիկների հերոսական մարտական գործողությունները, որի արդյունքում ոչ միայն գրավել են անհրաժեշտ ստարտեգիական բարձունքներ, կետեր, այլ նաեւ հակառակորդին կարողացել են պատճառել բավականին մեծ կորուստներ, ոչ միայն այսօր, այլ վերջին օրերին: Տեսնելով ընդամենը րոպեներ առաջ կատարված սխրանքը, որոշել եմ Կարեն Ջալավյանին պարգեւատրել «Արցախի հերոս» բարձրագույն կոչմամբ»,-ասել էր Արայիկ Հարությունյանը:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: