Արցախի թեմայի մասին «Հանձնել»-ով խոսելու դեպքում նախ պետք է հասկանանք ինչ է նշանակում «Հանձնել»-ը

«Հանձնել» ՝ ու՞մ, ի՞նչը։

Արցախի թեմայի մասին «Հանձնել»-ով խոսելու դեպքում նախ պետք է հասկանանք ինչ է նշանակում «Հանձնել»-ը։ Այսինքն մի բան վերադարձնել իր տերերին, որից դա խլել կամ գողացել ես։

Տվյալ դեպքում ։ Չգիտեմ «Հանձնել»-ուց հետո ինչպես ենք բացատրելու, որ ազատագրած տարածքները կարողացանք այդպես հեշտ «Հանձնել», բայց չեմ կարծում, որ Հայաստանում որևէ ղեկավար կցանկանա նման անեծքի տակ պառկել ու «Հանձնել»։

Այդ «Հանձնել» կոչվածը նույնիսկ բարի ֆոնի տակ չի կարողանալու դիտարկվել։ Այսինքն, «Եկեք հանձնեք, որ մեր զինվորները չզոհվեն» տեսակի արդարացումները չեն կարող անցնել ժողովրդի մոտ, քանի որ այդ հողերի համար տարիներ առաջ արդեն զոհվել են ու հենց դրանով է այդ տարածքը կարևորություն ստացել։

Գրիչի մեկ հարվածով էլ անհնար է ստիպել սահմանին կանգնած շատ տղերքի ու բնակիչների, որպեսզի իրենք գլուխները կախ հետ քայլ կատարեն իրենց դիրքերից։ Բոլորս էլ լսել ենք, որոշներս նույնիսկ սեփական աչքերով տեսել, թե ինչպես են զինվորները և գյուղացիները պահում այդ սահմանը, երբ նույնիսկ «Նահանջ» հրամանի դեպքում մեկ մետր ետ չեն գալիս ու նախընտրում են կանգնած տեղում զոհվել։

Այս թեման այնքան շատ է ծեծվել, որ կորցրել է իր իրական պատկերը ու թեման լուրջ հասկացված լինելու խնդիր ունի։ Հայաստանի կողմից որևէ տարածք հանձնելը գրեթե անհնար բան է, որքան էլ ղեկավարները ցանկանան կամ փորձեն միևնույնն է այդ հողը պահողները թույլ չեն տալու։

Ամեն պատի տակ «Հանձնել»-ուց խոսելու դեպքում, մի պահ մտածեք՝ դուք կհանձնեի՞ք, եթե ոչ , ապա վստահ եղեք, որ որևէ մեկը չի կարող «Հանձնել»։

Նյութի աղբյուրը՝ Աշոտ Ասատրյան

Ֆեսյբուք

Понравилась статья? Поделиться с друзьями: