Արտառոց դեպք. 23 ամյա կինը վեճի ժամանակ քարով հարվածել է ամուսնու ճակատին

Տեղեկություն է ստացվել, որ հուլիսի 25-ին ժամը 06:20-ի սահմաններում Մարտակերտի շրջանի գյուղերից մեկում վիճաբանություն է առաջացել նույն շրջանի բնակիչներ, ամուսիններ՝ 37-ամյա Հ. Հ.-ի եւ 23-ամյա Մ. Ի-ի միջեւ:

Արցախի ոստիկանությունից հայտնում են, որ վեճի ժամանակ վերջինս քարով մեկ անգամ հարվածել է Հ. Հ-ի ճակատին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Նշենք նաև, որ նույն օրը ու կրկին Մարտակերտում այլ միջադեպ էլ եղել։

Հուլիսի 25-ին Մարտակերտի շրջանի բնակչուհի 30-ամյա Ս. Ա.-ին տանը ծեծի է ենթարկել ամուսինը՝ 48-ամյա Ս. Ա.-ն:

Արցախի ոստիկանությունից հայտնում են, որ կնոջը տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Ս.Ա.-ն քթոսկրի կոտրվածք, զույգ կոպերի եւ ձախ նստամկանային շրջանի սալջարդով դիմել է «Հանրապետական Բժշկական կենտրոն»։

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: