Արտակ Դավթյան. Մենք պատրաստ ենք իրավիճակի ցանկացած զարգացման

Ադրբեջանի զորավարժություններին հայկական կողմը ուշիուշով հետևում է։  կա։ Այս մասին այսօր՝ հուլիսի 2-ին ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում հայտնեց  Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը։ Նրա խոսքով՝ վերջին տարիներին արցախա–ադրբեջանական շփման գծում մշտապես լարվածություն կա։

«Մշտապես Ադրբեջանը զորավարժություններ է անցկացնում։ Այդտեղ առանձնահատուկ ոչինչ ես չեմ տեսնում։ Մենք պատրաստ ենք իրավիճակի ցանկացած զարգացման։ Անհանգստացնող ոչինչ այս պահին չկա»,- ասաց նա։

Խոսելով պատերազմի վերսկսման հնարավորության մասին՝ նա նշեց, որ ժողովուրդը եւ բանակը պետք է մշտապես պատրաստ լինեն. «Ցանկացած պարագայում միշտ էլ պաշտպանության նախարարը, հայկական ղեկավարությունը հայտարարում է, որ մենք պետք է միշտ պատրաստ լինենք ցանկացած զարգացման, բանակը առավել եւս։ Անմիջապես պատերազմի վտանգ չկա։

Քանի ղարաբաղյան հակամարտության քաղաքական լուծում չկա, պատերազմի վտանգը միշտ էլ լինելու է»։

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: