Արտակարգ դեպք Տաշիր պիցցայում. մարդիկ խուճապահար փախչում են

Այսօրվա երեկոն Երևանում նշանավորվեց մի շարք արտակարգ դեպքերի շարանով: Նախ մարդիկ կեսժամյա ցնցումներ զգացին Դալմա Գարդեն Մոլ առևտրի կենտրոնում, որի պատճառը դեռևս հստակեցված չէ: Հետո նրանց ոստիկանական ուժերը սկսեցին տարհանել՝ սահմանելով ուժեղ հսկողություն, սակայն ժխտվեց շրջանառվող երկրաշարժի լուրերը:

Քիչ առաջ էլ լրատվական դաշտում հայտնի դարձավ մեկ այլ արտակարգ դեպքի մասին տեղեկատվություն, այս անգամ Տաշիր պիցցայում: Հայտնի է, որ Դավթաշեն թաղամասում գտնվող Տաշիր պիցցայում անսպասել հոսանքի անջատում է եղել, որից բնակչությունը խուճապի է մատնվել:

Ներսում գտնվող մարդիկ սկսել են անկանոն փախչել շենքի տարածքից: Հոսանքի անջատման հստակ պատճառները դեռևս ճշտվում են, հստակ ոչինչ չի ասվում առայժմ:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: