Արտակարգ դեպք Նոր Նորքի 9-րդ զանգվածում. ավտոբուսն առաջ է ընթացել ու գլխիվայր ընկել ձորը

Երեւանում, այսօր՝ հուլիսի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 12։30-ի սահմաններում Նոր Նորք վարչական շրջանի 9-րդ զանգվածում, Վիլնյուսի փողոցում, դեռևս անհայտ պայմաններում, թիվ 63 երթուղուն պատկանող, սակայն չշահագործվող ավտոբուսը նորոգման համար փորված փոսի վրա կայանված վիճակում առաջ է ընթացել և գլխիվայր հայտնվել ձորում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Աղբյուրի տեղեկություններով, ավտոբուսը վերանորոգելիս են եղել, նույնիսկ շարժիչը վրան չի եղել։

Понравилась статья? Поделиться с друзьями: