
Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, այսօր ՝ դեկտեմբերի 19-ին, փլուզում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15,30-ի սահմաններում արտակարգրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հալաբյան 19 ա հասցեում գտնվող Մաշտոցի զինկոմիսարիատի երկհարկանի շենքում փլուզում է տեղի ունեցել:

Աղբյուրի տեղեկություններին համաձայն, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ եւ արձագանքման խմբերըը եւ հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչն ու Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:
Գ. Շամշյանի տեղեկություններով ՝ փլուզման հետևանքով կան վիրավորներ, որոնց կյանքին և առողջությանը վտանգ չի սպառն Փլուզվել է դահլիճային հատվածը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ , քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով “ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: