Արտակարգ. Դալմայի այգիներում առվի մեջ կնոջ քայքայված դի է հայտնաբերվել

Երեւանում, այսօր՝ հունիսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել.

ժամը 08։15-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ գործարար Սամվել Ալեքսանյանի տան հաեւեւանությամբ գտնվող «Դալմայի այգիներում» դի կա։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ոստիկանները նշված հատվածում՝ ոռոգման համար նախատեսված առվի մեջ, հայտնաբերել են կնոջ քայքայված դի։

Այս պահին դատական բժիշկը դիակի զննություն է կատարում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ միջոցառումներ՝ պարզելու համար մահացածի ինքնությունը։

texekatu.ru


Понравилась статья? Поделиться с друзьями: