Արսեն Թորոսյանի անմիջական ջանքերով հաջողվեց հասնել մեր հայրենակից բժիշկ Գեվորգ Ստեփանյանի խափանման միջոցի փոխարիմանը․բռավո

ԱՆ նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է Ալեն Սիմոնյանի գրառմամբ՝ կից գրելով․

Շնորհակալություն եմ հայտնում մեր դեսպանատանը իրենց ամենօրյա աշխատանքի համար։ Հուսամ, արդար դատաքննության արդյունքում Գևորգը ամբողջությամբ կարդարացվի։

Ալեն Սիմոնյանի գրառումը․

Մեծ ուրախությամբ ձեզ հետ լավ լուրով եմ ուզում կիսվել․ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի և մեր դեսպանատան ջանքերի շնորհիվ, ՀՀ առողջապահության նախարար Arsen Torosyan-ի հետ քիչ առաջ մեզ հաջողվեց հասնել մեր հայրենակից բժիշկ Գեվորգ Ստեփանյանի խափանման միջոցի փոխարիման (ստորագրությամբ չհեռանալու միջոցով): Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, որոնք սատարեցին մեր հայրենակցին:

Понравилась статья? Поделиться с друзьями: