Արսեն Թորոսյանը պարզաբանում է․ ինչու են ավելացել վшրակման դեպքերը․ մի շաբաթում 407 նոր դեպք, 6 մшհ

Արսեն Թորոսյանը պարզաբանում է․ ինչու են ավելացել վшրակման դեպքերը․ մի շաբաթում 407 նոր դեպք, 6 մшհ․․․

Կորոնոшվիրուսի տարածման տեմպերը բացարձակ թվերով ավելանում են, բայց տոկոսները նույնն են։ Քանի որ բազան մեծանում է, հետևաբար թվերն էլ են մեծանում։ Այս մասին «Ազատության» եթերում ասել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանում կորոնшվիրուսով վшրակվածների թվի աճին։

Նշենք, որ անցնող շաբաթվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է 407 նոր դեպք, 253 առողջացած, 6 մшհ։

Հենց նոր խոսեցի Վրաստանի ...

«Ցավոք սրտի, ունենք օջախների բազմազանություն։ Այսինք, եթե բռնկման սկզբին՝ մարտի կեսերին, ունեինք հստակ մեկ, երկու, հետո՝ երեք օջախ, դրանից հետո վիրուսի տարածումն այդ օջախներից դուրս եկավ, ու այժմ արդեն տասնյակ, երբեմն քսան իրար հետ կապ չունեցող օջախներ են, ու մենք չենք կարողանում թելերը գտնել, կապել առաջին օջախների հետ։ Դա բնական է, որովհետև շատ են ասիմպտոմ դեպքերը, հնարավոր է՝ վшրակը տարածված լինի մի մարդուց, որը չի իմացել, որ ինքը վարակված է»,– ասաց նա։

Արսեն Թորոսյանի խոսքով՝ վшրակի տարածման մյուս «դժբшխտ ուղղությունը» բժշկական կենտրոններն են։

«Մենք մեր բոլոր ուժերն այժմ կենտրոնացրել ենք բժշկական կենտրոնների տարածքում հիվшնդության տարածումը կանխելու, բժիշկների և այլ հիվшնդություններով պացիենտներին պաշտպանելու համար»,– ասաց նա։

Նախարարի խոսքով՝ թվի աճը պայմանավորված է նաև ավելի մեծ շարժունակությամբ՝ ավելի մեծ շարժ փողոցներում՝ միջմարզային և ներքաղաքային, ավելի շատ բաց տնտեսվարողներ։

ԱՂԲՅՈՒՐ

Понравилась статья? Поделиться с друзьями: