«Արդյո՞ք Արայիկի մահվան պատճառը դրա հետևանքը չէ…». Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բոլորս հիշում ենք, թե ինչպես Ավան և Նոր Նորք համայնքների դատարանի շենքի նկուղում դաժան ծեծի էին ենթարկել նաև Արայիկ Խանդոյանին: Աննախադեպ այս բռնությանը դատարանի շենքում մասնակցել էին շուրջ 15 ոստիկաններ, ընդ որում նրանք հերթ են կանգնել ծեծելու համար: Հայտնի էր, որ Արայիկ Խանդոյանն ուղեղի ցնցում էր ստացել և բազմաթիվ վնասվածքներ: Արդյոք Արայիկի մահվան պատճառը դրա հետևանքը չէ: Սա դեռ պետք է պարզել: Վերջապես պետք է պատասխան տան: Պատասխան պետք է տան ոստիկանները, հատկապես նրանց անմարդկային դեմքով գումարտակի հրամանատար Ղազարյանը: ՀՔԾ-ն շարունակում է լռել, թե հարուցված քրեական գործով ինչ ձեռքբերումներ ունեն»:

Понравилась статья? Поделиться с друзьями: