Արարատ Միրզոյանը հերքում է. հաշմանդամ ազատամարտիկի կողքով նա արհամարանքով չի անցել

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Մանե Բաբայան անունով օգտատիրոջ մի գրառման մեջ ասվում է, որ ես անտարբեր ու արհամարքով անցել եմ այս մարդու մոտով։ Անկեղծ ասած՝ ես շտապելով, բայց հարգանքով բարևելով եմ անցել ու չեմ էլ զգացել, որ մարդը փորձում ա շարունակել խոսակցությունը։ Ինչևէ, առողջապահության նախարարին ու ոստիկանապետին խնդրել եմ պարզել հանգամանքները։
Համաձայն պնդման՝ այս մարդը «Տավուշի մարզից եկել է Մասիվի հիվանդանոց որ բուժում ստանա․․․․ բժիշկը ոտքերը մշակելիս շատ կոպիտա եղել ու որ խնդրել ա սկոչ չկպցնի քանի որ ուռում ա ու մեծ մեծ փուչիկներ տալիս, քանի որ ի ծնէ ունի շաքարախտ, բժիշկը նրան ծեծի ա ենթարկել, ծոծրակին ու գլխին խբել նենց, որ աչքերի առաջը սևացել ա ու մի կերպ հիվանդանոցից առանց ոտ փախել․․․․»

Դե իսկ գրառման մեջ դրած էպիտետները, վիրավորական ոճը և տոնը, կարծում եմ, ավելորդ են, չնայած կանխակալությունը, թույլ տվեք նկատել, ակնհայտ է։

 

Понравилась статья? Поделиться с друзьями: