Ավիացիոն մահափորձ 9 դրվագով. Հայտնի «Եղնիկների» հրամանատարից «ազատվելու» համար Ադրբեջանը 44 օր կիրառեց ավիացիա

Ավիացիոն մահափորձ 9 դրվագով. Հայտնի «Եղնիկների» հրամանատարից «ազատվելու» համար Ադրբեջանը 44 օր կիրառեց ավիացիա

Դավիթ Դավթյանն իր ֆեյբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Ավիացիոն մահափորձ 9 դրվագով

Հայտնի «Եղնիկների» հրամանատարից «ազատվելու» համար Ադրբեջանը 44 օր կիրառեց ավիացիա` թիրախավորելով հատկապես նրա հավանական գտնվելու շինությունը: 9 անգամ: Կործանիչ ավիացիա, հարվածային անօդաչուներ, հրետանային համազարկ, հրթիռային չդադարող գրոհ: Ողջ մնաց: Անսասան, ռացիան ձեռքին, զորքը` թիկունքին:

Հավանական այդ շինությունից հիմքերն են մնացել, սյուներն ու թիթեղյա տանիքի բեկորները: ԵՎ սմերչի հրփիռի չպայթած կասետային պայթուցիկները:

Յուրաքանչյուր գրոհից հետո, հիասթափվել են, երբ Գնդապետի նոր հակագրոհն են արձանագրել կամ չեն հասցրել արձանագրել: Հետո կրկին նշան են բռնել արդեն հողին հավասարված շինության ուղղությամբ, էլի հրետակոծել, էլի` անակնկալի եկել:

Խորհրդավոր է հրամանատարը, ճիշտ անառիկ լեռուձորի պես: Մտքերը կարելի է հայացքից կարդալ, ընկալել, առաջ անցնել: Առանց հարցուպատասխանի: Կարճատև լռությունն ամենաերկար զրույցն է, ամենաթեժն ու եզրափակիչը:

Արցախի հերոսի մասին պատերազմական դրվագներ կարելի է ամեն օր պատմել. 44 օր, 44 սխրանք: Իր տեղում է, իր գործին, իր առաքելությանը: Հերթապահություն է կազմակերպում: Բարդությունների մասին, ինչպես սպասելի է, լռում է, իրենց կատարած յուրաքանչյուր հաջողության մասին, նույնպես: Մնացին անցած մեկուկես ամսում, կպահեն

«Եղնիկներում»: Մարտական ծառայությունը շարունակելի է:

Սահմանին ժամկետայիններ են, պայմանագրայիններ, ՄՈԲ: Ստեփանակերտցի Չալյանով է հպարտանում, սխրագործ է: Սպասում են հակառակորդին. յուրային դիակներն, առանց խղճի, շարունակում է անտեսել: Հիսունին մոտ են: Միայն այդ դիրքի մոտ:

Ուշադրության կենտրոնում, առաջնագիծն է, մշուշոտ, մառախլապատ, անձրևոտ, անտառապատ ու մեծ հորիզոնում:
Պատերազմի չնահանջած, մինչև վերջին րոպեն մարտնչած, անհաշվելի գրոհներ դիմադրած, ճակատի անխոցելի հրամանատարը.

Գնդապետն իր լեռներում է. «Եղնիկներում»:

Понравилась статья? Поделиться с друзьями: