
«Զատիկ» մանկատան նախկին սաները կառավարության շենքի դիմաց էին՝ ցուցապաստառներով: Նրանք բարձրաձայնում էին, որ մանկատունն ավարտելուց, բանակ զորակոչվելուց և հայրենիքին ծառայելուց հետո մնացել են անօթևան:Ավելի ուշ, համացանցում լուսանկար հայտնվեց, որում «Զատիկ» մանկատան սաները լուսանկարվել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ: «Խորին շնորհակալություններս ենք հայտնում մեր սիրելի վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին և հրաշալի տիկին Աննա Հակոբյանին «Զատիկ» մանկատան սաներին հանդիպելու ու նրանց մեջ արդարության հույս արթնացնելու համար: Աստված օրհնի Ձեզ, պարոն Փաշինյան և պահապան լինի Ձեր որդուն՝ Աշոտին»,-նշված է լուսանկարի մակագրությունում: