«Աստված ոչ անի, դրական լինի». 34 շաբաթական հղի կնոջը մեկուսացրել են կորոնավիրուսով վարակված ամուսնու հետ

Նշենք, որ Մարալիկի առողջական կենտրոնի 4 բժշկի եւ 15 բուժաշխատողի մոտ հաստատվել է…

Գյումրիում 34 շաբաթական հղի 22-ամյա հարսիս 2 օր մեկուսացրել են կորոնավիրուսով վարակված որդուս հետ, որդիս էլ վարակված է եղել:

Այս մասին NEWS.am- ի հետ զրույցում ասաց Մարալիկի հիվանդանոցի շտապօգնության բաժնի դիսպետչեր Մարիամ Սահակյանը, ով նույնպես վարակված է կորոնավիրուսով:

Նա նշեց, որ դեռ 20 օր առաջ հղի  հարսին հայրական տուն էր ուղարկել, որպեսզի վերջինը  չվարակվի կորոնավիրուսով:

«Ես, որ հիվանդանոցում եմ  աշխատում, որպես ռիսկային գոտում գտւնվող իմ 34 շաբաթական հղի հարսին դեռ 20 օր առաջ ուղարկել էի հերանց տուն, մեկուսացրել էի, որ չվարակվի:

Իրեն պետք է չբերեին, տղայիս հետ Գյումրիում մեկուսացնեին, մինչեւ գոնե տղայիս թեստավորելը:

Իրար հետ 2 օր հյուրանոցի նույն սենյակում մնալուց հետո տղայիս թեստավորել են, նրա մոտ հաստատվել է վարակված լինելը, հարսիս էլ թեստավորել են, բացասական է, ու հիմա 14 օր պահելու են, որ նորից թեստավորեն»,-ասաց նա:

Տիկին Մարիամը նշեց, որ չնայած իր պնդումներին, սխալ որոշում է կայացվել հարսին  ու տղային նույն սենյակում մեկուսացնելու հետ կապված:

Նշենք, որ Մարալիկի առողջական կենտրոնի 4 բժշկի եւ 15 բուժաշխատողի մոտ հաստատվել է կորոնավիրուս: Բոլոր վարակվածների մոտ հիվանդությունը ընթանում է առանց սիմպտոմների, բացառաությամբ 72-ամյա բժկուհու, ով ուղեկցող հիվանդություններ ունի եւ տեղափոխվել է Երեւան:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: