Առողջապահության նախարարի հրամանը պարտադիր կլինի

Կառավարության այսօրվա նիստում լրացում կատարվեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ այս փոփոխությամբ արտակարգ դրության պայմաններում առողջապահության բնագավառի միասնական կառավարման համակարգ կստեղծվի:

Նախագծի ընդունմամբ առաջարկվում է արտակարգ դրության պայմաններում առողջապահության բնագավառի միասնական կառավարման համակարգի ստեղծում` Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին վերապահելով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) կառավարման լիազորությունները` (բացառությամբ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական հաստատությունների)` արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշմամբ սահմանված ծավալներով և լիազորությունների շրջանակով:

Ընդ որում, Նախագծով նախատեսվում է արտակարգ դրության ժամանակ բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպել առողջապահության բնագավառի կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանների համաձայն, որոնք չկատարելը կառաջացնի օրենքով նախատեսված պատասխանատվություն: Հավելենք, որ նախագիծը Արսեն Թորոսյանը որակեց հրատապ եւ առաջարկեց այն ուղարկել Ագզային ժողով՝ քննարկման:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: