
Այսօր ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նիստում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» оրենքում փոփոխությունների նախագիծը քննարկվեց: Նախարարությունը առաջարկում է սեքսուալ բնույթի բռնի, անառակաբարո գործողություն արած, թմրամոլ տղաներին բանակ չզորակոչել։

Նման նախագծի ընդունվելու դեպքում վստահ եմ, որ կաճեն այն երիտասարդների թիվը, ովքեր կկատարեն նմանատիպ քայլեր, որեպսզի խուսափեն բանակի ծառայությունից։ Չնայած նախարարության անհանգստությունը ևս հասկանալի է, քանի որ այդ երիտասարդները հաստատ չեն ընդունվելու մյուս ծառայակիցների և շատ դեպքերում նույնիսկ սպաների կողմից և դա առիթ է հանդիսանալու մի շարք խնդիրների։
Սակայն մենք այն երկիրը չենք, որ կարող ենք մեզ այդպիսի ճոխություն թույլ տանք և ամեն մեկին այդպես ազատենք բանակից։ Իսկ զինված ուժերում կան բազմաթիվ աշխատանքներ, որոնք կարող են կատարել նշված անձիք։ Օրինակ կարելի է ստեղծել հատուկ առանձին ստորաբաժանում, որտեղ կծառայեն այդ երիտասարդները՝ բանտում անիմաստ տարիներ անցկացնելու փոխարեն։ Իհարկե այդ դեպքում նրանք կծառայեն ավելի խիստ ռեժիմով ու մեծ է հավանականությունը, որ նման ծառայության ընթացքում նրանցից շատերը ավելի շուտ դարձի գան, քան բանտային պայմաններում։
Անիմաստ է սահմանի փոխարեն բանտերը լցնել երիտասարդներով, որոնց մեծ մասը այդ բանտերի պատերի ներսում արդեն կործանվում է։ Փոխարենը թող խիստ ռեժիմով ծառայություն իրականացնեն ու մեծ է հավանականությունը, որ ավելի փորձառու հանցագործների հետ չշփվելու պայմաններում չեն կործանվի ու չեն թաղվի հանցագործ կյանքի մեջ։
Աշոտ Ասատրյան
Նյութի աղբյուրը՝ Ֆեյսբուք