Անժելա Թովմասյանի աղմկահարույց արձագանքը՝ օրվա սկանդալին

Ես վստահ եմ, որ սա կազմակերպված էր իշխանության կողմից և իշխանության հովանավորությամբ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հայելի» մամուլի ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանը` անդրադառնալով քիչ առաջ ակումբի վրա կատարված հարձակմանը…

Անժելա Թովմասյանի խոսքով`սա լրատվամիջոցին ճնշելու պարզ փորձ էր, որ սկսվել է օրեր առաջ` նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանության վերաբերյալ Hayeli.am-ում եղած հրապարակումից հետո: «Դրանից հետո վայնասուն և թիրախավորում եղավ անձամբ իմ նկատմամբ»,-ասաց նա…

Անդրադառնալով հրապարակմանը, որի պատճառով, ըստ ակումբը պաշարածների, եղել է հարձակումը, Անժելա Թովմասյանն ասաց. «Հեղինակն արագ կարձագանքի…

Նման կարգի բազմաթիվ հրապարակումներ են եղել: Խորհուրդ կտամ` ընդհանրապես գնան, հետևեն իրենց թիմի առաջնորդի, առաջին դեմքի հայտարարություններին, հատկապես` Արցախի մասին անպատասխանատու հայտարարություններին»…

Հարցին` հավանական համարո՞ւմ է, որ հարձակումը կարող է պայմանավորված լինել եղբոր` ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի անձով, Անժելա Թովմասյանը պատասխանեց. «Չեմ բացառում, որ դեպքը կապված է նաև եղբորս հետ․․․

Այսօր էլ փորձագետներ եղան, որ ասացին` Հրայր Թովմասյանի ընտանիքի վրա հարձակումներ են լինելու, չի բացառվում, որ սա կապված է: Ես արդեն հասկանում եմ, որ իրենք ոչ մի բանի առաջ չեն կանգնում` իրենց նպատակին հասնելու համար»

Понравилась статья? Поделиться с друзьями: